Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Թուրքիայում լուրջ անհանգստացած են

Թուրքիայում լուրջ անհանգստացած են
11.09.2025 | 11:14

Իսրայելի կողմից Քաթարին հասցված հարվածներից հետո կարծես թե Թուրքիայում լուրջ անհանգստացած են։

«Թուրքիայի ձայնը» հաղորդում էր, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի միջոցով փոխանցել են Իսրայելին, որ երկրի տարածքի վրա հարձակման փորձի դեպքում, ինչպես դա վերջերս եղավ Քաթարի պարագայում, Իսրայելը կդառնա Թուրքիայի կողմից պատասխան հարվածի թիրախ, հայտնում է «Թուրքիայի ձայնին» տեղեկացված աղբյուրը։

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը վերջերս իշխանություններին փոխանցել է Իսրայելի դեմ պատերազմի դեպքում կիրառվելիք թարմացված ստրատեգիական նշանակության թիրախների ցուցակը։ Դրանք ներառում են ռազմական օբյեկտներ, բազաներ և հիմնական տնտեսական գոտիներ, ներառյալ Իսրայելի բոլոր նավահանգիստները։ Բացի այդ, հնարավոր հակամարտության դեպքում Սիրիայում գտնվող՝ Իսրայելի ցանկացած ռազմական ուժ, ներառյալ Գոլանի բարձունքները, կդառնան Թուրքիայի համար օրինական թիրախ։

Թուրքիայի իշխանությունները նաև հաստատել են ԶՈՒ ԳՇ պլանը, որը պետք է ապահովի Իսրայելի ողջ ռազմական ներուժի արագ և արդյունավետ ոչնչացումը։

Դրա համար ըստ ԳՇ պլանի բավական է ոչնչացնել Նեգևում գտնվող ավիաբազան, որպեսզի երկրի ռազմաօդային ուժերի զգալի մասը կիրառման համար դառնա անպիտան։

Բացի այդ, պլանը նախատեսում է Թուրքիայի աջակցությամբ` Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությամբ, Գոլանի բարձունքների վերադարձ ռազմական ճանապարհով։

Ըստ թուրքական կողմի, Սիրիայի զինված ուժերը ունեն մոտ 300 հազար մարտիկ, ովքեր պատրաստ են ռազմական գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է նաև սահմանները բացել՝ հնարավոր հակաիսրայելական ռազմական օպերացիաների ներուժն ամրապնդելու համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ